Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Ուեսթն ավարտում է երգչի իր կարիերան

16:38   27 նոյեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանիե Ուեսթը, ավարտում է երգչի իր կարիերան։ Ինչպես հայտնել է Page Six-ը՝ ռեփերը ցանկանում է հագուստի արտադրությամբ զբաղվել, մանավանդ նա որոշակի փորձ ունի այս բնագավառում. 2014թ-ի ձմռանը նա Nike ապրանքանիշի հետ թողարկել էր սպորտային կոշիկների իր հավաքածուն։

Սակայն նրա հասույթը չէր գոհացրել նրան, եւ ռեփերը սկսել էր համագործակցել Adidas ապրանքանիշի հետ, որը մոտ 15 միլիոն դոլար էր առաջարկել հայտնի ռեփերին։

Ակնկալվում է, որ նա հագուստների իր հավաքածուն թողարկելու համար պայմանգիր կքնի հենց Adidas-ի հետ։

«Նախկինում ես ռեփեր էին, ով կին ու դուստր չուներ, հետեւաբար ես առանց մտածելու սկսել էի համագործակցել Nike-ի հետ։ Իսկ այժմ ես ցանկանում եմ ամեն ինչով ապահովել իմ ընտանիքին, եւ հենց այդ պատճառով պայմանագիր եմ կնքել Adidas-ի հետ։ Ես կլինեմ առաջին հիփ-հոփ դիզայները»։



© NEWS.am STYLE