20:07 16 դեկտեմբերի, 2012Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն մտադիր է վերադարձնել իր ֆրանսիական անձնագիրն ու հրաժարվել սոցիալական ապահովությունից: Դրա առիթը դարձել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոյի արտահայտությունը, ով դերասանի` Բելգիա տեղափոխվելու որոշումը «խղճուկ» էր անվանել, տեղեկացնում է «Forbes.ru»-ն:
Դերասանը պատասխանել է վարչապետին` հրապարակելով իր նամակը եւ հայտարարելով, որ երկրից հեռացած եւ ոչ մի ֆրանսիացի նման վիրավորանքի չի արժանացել, եւ Էրոնը պետք է առնվազն հագանք դրսեւորի դերասանի նկատմամբ, հաղորդում է France 24-ը:
Դեպարդիեն հարց է տալիս, թե ով է Էրոն, որ իրեն դատի նման որոշման համար: Դերասանը հիշեցրել է, որ մշտապես վճարել է հարկերը, ընդ որում, երբեք չօգտվելով սոցիալական ապահովությունից: «Մենք այլեւս հայրենիք չունենք, ես իսկական եվրոպացի եմ, աշխարհի քաղաքացի, ինչպես ինձ ներշնչել էր հայրս»,-հայտարարել է դերասանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, թե Դեպարդիեն վաճառում է Փարիզի իր առնաձնատունը եւ տուն է գնում Բելգիայում: Նշվել էր, թե դերասանը ցանկանում է Բելգիայի քաղաքացիություն ստանալ` Ֆրասիայում հարկային բարեփոխումների պատճառով: