Ինչպես է պետք ճիշտ սանրել մազերը

20:15   2 դեկտեմբերի, 2014

«Ինչպես է պետք ճիշտ սանրել մազերը»,-այս հարցը միգուցե շատ պրիմիտիվ եւ անգամ հիմարություն է թվում առաջին հայացքից, բայց պետք չէ շտապել եզրակացություններ անել։  Սկզբում տեղեկացեք, թե ինչ գործողություններ են անհարժեշտ կատարել, հետո ինքներդ որոշեք, ցանկանում եք օգտվել մեր առաջարկած տարբերակից, թե ոչ, եւ որ մեթոդն է նախընտրելի ձեր վարսերի համար։

Շամպուններն ու դիմակները այնքան հուսալի միջոցներ չեն, եւ նույնիսկ ամենաթանկարժեք շամպունը չի կարող բարակ մազերի պոչիկը դարձնել ձիու բաշի նման փարթամ ու խիտ։

Այսպիսով, իսկ ինչ է անհարժեշտ անել ավելի գեղեցիկ ու խիտ մազեր ունենալու համար։ Առաջին հերթին պետք է հիշել, որ մազերի աճն ու փարթամ տեսքը մեծապես կախված է արյան շրջանառությունից, հետեւաբար պետք է խթանել այն։ Իսկ այս հարցում դրական արդյունք ստանալու համար պետք է վարսերը ճիշտ սանրել։

Սանրելու կանոնները

1.Մազերը հերթականությամբ պետք է սանրել՝ սկսելով մազարմատից. Իսկ ինչու՞ արմատից։ Մազերին իրենց մակերեսին թեփուկներ ունեն, որոնք դասավորված են գլխից մինչեւ մազերի ծայրը, իսկ ճիշտ չսանրելու դեպքում դրանք ցցվում են. հետեւաբար դուք վնասում եք ձեր մազերը։

2. Յուրաքանչյուր մազափնջիկը պետք է մի քանի անգամ սանրել։

3. Մազերին առավել շատ թթվածին մատակարարելու համար, պետք է մազափնջերը սանրել տարբեր կողմերից։

 

Աղբյուրը՝ kpacotka.info



© NEWS.am STYLE