Ինչպես ճիշտ լվանալ մազերը՝ պահպանելով դրանց գեղեցկությունն ու փայլը

20:17   3 դեկտեմբերի, 2014

Իհարկե, յուրաքանչյուր կին գիտի, որ իր գրավչության առաջին գրավականներից մեկը գեղեցիկ ու փարթամ վարսերն են։ Մի անգամ չէ, որ  ուսումնասիրություններ են կատարվել տղամարդկանց շրջանում, որի արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդիկ իսկապես կարեւորում եւ մեծ ուշադրություն են դարձնում կանանց խնամված վարսերին։

Մազերի գեղեցկության պահպանումը մեծապես կախված է մազերը ճիշտ լվանալուց եւ կան որոշ կանոններ, որոնք հարկավոր է պահպանել։

Այսպիսով, ինչպես է պետք ճիշտ լվանալ մազերը։

-Մազերը հարկավոր է լվանալ ցնցուղով, քանի որ այդ դեպքում գլուխն ուղղահայաց դիրքով է, ոչ՝ կախված։

- Մազերը պետք է միայն տաք ջրով լվանալ. եռացրած ջուրը կարող է վնասել մազարմատները։

- Մազերը լվանալուց հետո պետք է նաեւ բալզամ օգտագործել, որը պետք է քսել խոնավ մազերին։ Քսելուց հետո պետք է մի քանի րոպե սպասել եւ հետո լվանալ։

- Մազերը լվանալուց հետո այն պետք է չորացնել բամբակե սրբիչով։

- Թաց մազերով չի կարելի քնել, քանի որ խոնավ մազերը շատ հեշտ են վնասվում՝ կորցնելով իրենց տեսքն ու գեղեցկությունը։

- Հնարավորության դեպքում պետք է հրաժարվել մազերը վարսահարդարիչով չորացնելուց։

 

 

Աղբյուրը՝ jlady.ru



© NEWS.am STYLE