Իվետա Մուկուչյանը ճանաչվել է ամենասեքսուալ հայուհին

01:27   17 դեկտեմբերի, 2012

El Style ամսագիրն Իվետա Մուկուչյանին ճանաչել է ամենասեքսուալ հայուհի։ Որոշումն ընդունվել է երկու փուլով. առաջինը քվեարկել է ընթերցողը, իսկ երկրորդի ժամանակ ամսագրի խմբագրությունն ընտրել է իր կարծիքով ամենալավ թեկնածուին։

Մրցույթի արդյունքում ընտրվել եւ պարգեւատրվել են 30 ամենասեքսուալ հայ կանայք, իսկ առաջին տեղն այդ ռեյտինգում զբաղեցրել է Իվետա Մուկուչյանը։

Հիշեցնենք՝  NEWS.am STYLE- ն ավելի վաղ գրել էր, որ Իվետա Մուկուչյանը վերջերս դուրս է մնացել «Գերմանիայի ձայն» մրցույթից։ Սակայն հրաժեշտի ելույթի ժամանակ երգչուհին հանդիսատեսին ցնցել է իր շքեղ տեսքով, որով էլ, ըստ երեւույթին, եւ վաստակել է ամենասեքսուալ հայուհու այդքան բարձր կոչումը։



© NEWS.am STYLE