Մարիամ Մերաբովա՝ օրվա լավագույն ելույթը ռուսական «Ձայնը» նախագծում

11:02   29 նոյեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի «նոկաուտների» փուլը, որի ընթացքում մրցում են միանգամից երեք մասնակից, բայց նախագծից դուրս է մնում միայն մեկը։

Երեկ հնչած ելույթներից լավագույնը Լեոնիդ Ագուտինի սաների՝ Ինտարս Բուսուլիսի, Մարիա Զայցեւայի եւ Մարիամ Մերաբովայի «մենամարտն» էր։ Վերջինս փայլուն կատարել է «Ռեքվիեմ» երգը (խոսք՝ Մարինա Ցվետաեւայի, երաժշտություն՝ Մարկ Մինկովի)։

Հայուհու հիանալի ելույթը ոչ միայն հնավորություն է տվել նրան շարունակել պայքարը նախագծում, այլեւ հուզել է ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին։



© NEWS.am STYLE