14:03 1 դեկտեմբերի, 2014Լեդի Գագան ավարտել է իր համաշխարհային համերգային շրջագայությունները եւ վայելում է վաստակած հանգիստը։ Վերջերս Փարիզը վախեցրած երգչուհին այս անգամ լուսանկարվել է մի տարօրինակ դիմակով։
Երգչուհին իր միկրոբլոգում երկու լուսանկար է տեղադրել. առաջինը լուսանկարված է ինքնաթիռում, իսկ երկրորդը՝ ինքնաթիռից դուրս գալուց հետո։

«Ես պարզապես հանգստանում եմ, իսկ դիմակն օգնում է թուլանալ»,-Գագան գրել է իր 43 միլիոն երկրպագուներին, ովքեր բաժանորդագրված են նրա միկրոբլոգի էջին։