Եվա Ռիվասը՝ Անրի Ջոխաձեի նոր տեսահոլովակի հերոսուհի (ֆոտո)

21:34   1 դեկտեմբերի, 2014

Օրեր առաջ երգչուհի Եվա Ռիվասը Հայաստան է վերադարձել Վրաստանից, որտեղ նա նկարահանվել է Անրի Ջոխաձեի նոր տեսահոլովակում։

«Երբ ընկերոջից ստացա առաջարկը, սիրով ընդունեցի: Այս անգամ ես ոչ թե երգել, այլ մարմնավորել եմ գլխավոր հերոսուհու կերպարը, ով ապրում է իր անձնուրաց սիրո հուշերով։ Բայց տեսահոլովակի վերջում սիրող զույգը միանում է։ Նկարահանումները շատ բարդ են ընթացել՝ չնայած շատ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվելու. երբ տեսնեք, ինքներդ կհամոզվեք»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Եվան։

Երգը սիրո մասին է, որի հեղինակը հենց Անրին է։

«Անրին շատ տաղանդավոր մարդ է։ Նա նաեւ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքներով։ Իսկ իմ կերպարի հեղինակը ես եմ։ Ամեն ինչ ինքս եմ արել։ Ես դիզայների կարիք չունեմ»,-նշեց Եվան։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE