Ամենասեքսուալ կանայք՝ Victoria's Secret-ի ցուցադրությունից առաջ

11:01   2 դեկտեմբերի, 2014

Այսօր Լոնդոնում կայանալու է նորաձեւության աշխարհում ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Victoria's Secret-ի ցուցադրությունը։

Անգլիայի մայրաքաղաքն արդեն լի է Victoria's Secret-ի «հրեշտակներով», եւ այժմ պապարացիները հետեւում են նրանց ամեն քայլին՝ սկսած ինքնաթիռից իջնելուց։

Ադրիանա Լիմա ու Ալեսանդրա Ամբրոսիո

Միլիոնավոր մարդիկ արդեն սրտատրոփ սպասում են այս գեղեցկուհիների ելույթներին։ Բայց մինչ այդ Լոնդոնի New Bond Street-ը, որտեղ գտնվում է ապրանքանիշի գլխավոր խանութը, ենթարկվել է աշխարհի ամենասեքսուալ կանանց «հարձակմանը»։  

Ի դեպ, այս անգամ Victoria`s Secret-ի հրեշտակները բեմ կբարձրանան Թեյլոր Սվիֆթի, Արիանա Գրանդեի, Էդա Շիրանի եւHoizer երաժշտի կատարումների ներքո։

Էլզա Հոսկ, Ադրիանա Լիմա եւ Կառլի Կլոս 

Ադրիանա Լիման ու Ալեսանդրա Ամբրոսիոն, կներկայացնեն Fantasy Bra թանկարժեք կրծկալները, որոնք ընդհանուր առմամբ արժեն մոտ չորս միլիոն դոլար։

Քենդիս Սվեյնփոլ, Էլզա Հոսկ 

Լիլի Օլդրիջ, Բեհաթի Փրինսլու եւ Կառլի Կլոս 

Հարկ է նշել, որ ցուցադրությանը հնարավոր էր նաեւ տեսնել Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեներին, բայց կազմակերպիչները հրաժարվել են այս մտքից։

Ադրիանա Լիմա

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները ՝ REX, Splash, Getty 



© NEWS.am STYLE