Ալեն Դելոնի զենքի հավաքածուն աճուրդում վաճառվել է 210 հազար եվրոյով

16:34   2 դեկտեմբերի, 2014

79-ամյա Ալեն Դելոնի զենքի հավաքածուն Cornette de Saint Cyr գործակալության աճուրդում վաճառվել է 210 հազար եվրոյով, հայտնել է Le Figaro-ն։

Աճուրդի է դրվել 76 լոտ, այդ թվում նաեւ նկարահանման հրապարակում արված լուսանկարներն ու աֆիշները։

Աճուրդի ընթացքում վաճառվել է 1894թ-ի 30 կալիբրի վինչեստերը, որը նրան նվիրել է հոլիվուդյան մեծանուն դերասան Սթիվ ՄաքՔուին։ Այս լոտի համար գնորդը վճարել է 19 հազար եվրո։ Հաշվի առնելով նաեւ աճուրդի համար նախատեսված վճարը՝ գնորդն ի վերջո 24.5 հազար եվրո գումար է տվել այս զենքի դիմաց։

44.4 հազար եվրոյով վաճառվել է նաեւ Smith & Wesson ռեւոլվերը՝ 1884 թվականի արտադրության։

Աճուրդի ժամանակ նաեւ վաճառվել է հայտնի դերասանի ժամացույցների, էլիտար գինիների եւ նկարների հավաքածուն։ Իսկ անցյալ տարի 171,5 հազար եվրոյով վաճառվել էր նաեւ հայտնի դերասանի Ferrari Testarossa մեքենան՝ երկու անգամ ավելի, քան մեկնարկային գինը։



© NEWS.am STYLE