Սոնա Շահգելդյանի մորաքույրը վիրավորել է Սոֆի Մխեյանին (ֆոտո)

13:43   2 դեկտեմբերի, 2014

Հայկական շոու-բիզնեսում, կարծես, նոր սկանդալ է հասունանում։ Երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքույրը՝ Նաիրա Շահգելդյանը, վիրավորել է երգչուհի Սոֆի Մխեյանին։ Վերջինս ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր լուսանկարը, որի տակ Նաիրա Շահգելդյանը գրել է «ֆու»։


«Իրականություն, որը զուրկ է տրամաբանությունից։)) Շահգելդյանները զաժիգայուտ»,-մեկնաբանել է լուսանկարը Սոֆին, ինչին ի պատասխան հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.

«Ես վստահ եմ, որ Նաիրա Շահգելդյանը՝ Սոնա Շահգելդյանի մորաքույրը, ֆու ասելով նկատի է ունեցել այն, թե որքան է հմայքդ շատանում օրեցօր, ցանկանալով ասել «դե բավական է»։))՜ Ինձ թվում Է.՛։) Ին՞չ կա որ..»։




© NEWS.am STYLE