Dear Kate՝ «այն օրերի» անփոխարինելի օգնական (ֆոտո, վիդեո)

17:39   17 դեկտեմբերի, 2012

Կրիտիկական օրերը Երկրի բնակչության կանացի կեսի ամենացավալի թեման են։ Աշխարհում հաստատապես չկա մի աղջիկ կամ կին, ով կյանքում գոնե մեկ անգամ դրա պատճառով անհարմար դրության մեջ չի հայտնվել։ Dear Kate վարտիքներն իսկական փրկություն են բոլորի համար։

Խոսքը տվյալ դեպքում նույնիսկ նոր բրենդի մասին չէ, այլ՝ նոր տեխնոլոգիայի։ Dear Kate –ը ներքնազգեստ ստեղծելու նոր մոտեցում է, որը  կփրկի «այն օրերին», երբ ստիպված ես աշխատավայրից դուրս գալ պատերի տակով, կամ էլ սվիտրն ու շարֆը հագուստի տարօրինակ դետալ սարքել, միայն թե ոչ ոք չնկատի, որ խնդիր կա։ Dear Kate-ն արդեն հայտվել է TechCrunch եւ այլ խոշոր հրատարարկություններում։

Գեղեցիկ ու սեքսուալ կանացի ներքնազգեստի նոր գիծը, որը ջրաթափանց չէ, նախատեսված է ամեն օր հագնելու համար։ Դրանց նպատակը յուրաքանչյուր աղջկան բաղձալի «հարմարավետություն ու թարմություն» ապահովելն է, տհաճ զգացողությունից ու խունացած վարտիքներց ազատելը։

Նորույթը կարելի է պատվիրել Dear Kate- ի официальном сайте կայքում։ Մեկ մոդելի միջին արժեքը 35 դոլար է։ Ապրանքը հասցնում են Երկրագնդի ցանկացած կետ։ Օրինակ, Հայաստան հասցնելու արժեքը կկազմի մոտավորապես 25 դոլար՝ 1 կգ-ի համար։



© NEWS.am STYLE