Նորաձեւության աշխարհի գլխավոր իրադարձությունը՝ Victoria's Secret-2014 շքեղ ցուցադրությունը

11:01   3 դեկտեմբերի, 2014

Վստահաբար կարելի է ասել, որ Լոնդոնում կայացել է նորաձեւության աշխարհի գլխավոր իրադարձությունը՝ Victoria's Secret-2014 ցուցադրությունը, որի մասին քննարկումները դեռ երկար կշարունակվեն եւ տեղ կգնեն նորաձեւթյան ամսագրերի առաջին էջերին։

Victoria's Secret-ի «հրեշտակները» առաջին անգամ փայլել են իրենց գեղեցկությամբ ԱՄՆ-ի սահմաններից դուրս. նախկինում այս շքեղ ցուցադրությունը կազմակերպվում էր միայն ԱՄՆ-ում։

Այս անգամ Victoria's Secret-ի շոուի ժամանակ ցուցադրվել է 79 կերպար, որը 10-ով ավելի է անցյալ ցուցադրությունից։ 

Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Բեհաթի Փրինսլուն, Դաուտցեն Կրեզը, Կառլի Կլոսը, Քենդիս Սվեյնփոլը, Լինդսի Էլինգսոնն ու շատ այլ գեղեցկուհիներ ցուցադրել են այն, ինչին սպասում էր ամբողջ աշխարհը՝ ժանյակազարդ կորսետներ, ներքնազգեստի շքեղ հավաքածուներ, ինչպես նաեւ տնային հագուստներ։

Դաուտցեն Կրեզ

Ի դեպ, հավաքածուն բաղկացած էր վեց կատեգորիաներից. «Ոսկեզօծ հրեշտակներ», «Էկզոտիկ ճամփորդներ», «Երազանքի աղջիկներ», «Հեքիաթ», «Վարդագույն համալսարան» եւ «հրեշտակների պարահադես»։ 

Քենդիս Սվեյնփոլ


Կառլի Կլոս


Երեկոյի ամենասպասված պահը Fantasy Bra թանկարժեք կրծկալների ցուցադրությունն էր։ Չորս միլիոն դոլար արժողությամբ այս կրծկալները ներկայացնել են Ադրիանա Լիման ու Ալեսանդրա Ամբրոսիոն։

Նշենք, որ Fantasy Bra կրծկալները պատրաստել է Mouawad ոսկերչական տունը՝ օգտագործելով մոտ 16 հազար թանկարժեք քար՝ շափյուղա, ռուբին եւ ադամանդ։ Միայն մեկ կրծկալի պատրաստման համար ոսկերիչներից պահանջվել է 1380 ժամ։

Ադրիանա Լիմա եւ Ալեսանդրա Ամբրոսիո

 

Այս տարի Victoria`s Secret-ի հրեշտակները բեմ են բարձրացել Թեյլոր Սվիֆթի, Արիանա Գրանդեի, Էդա Շիրանի եւ Hoizer երաժշտի կատարումների ներքո։

Ալեսանդրա Ամբրոսիո


Ադրիանա Լիմա

Լիլի Դոնալդսոն 

 

Թեյլոր Սվիֆթ


Արիանա Գրանդե


Իզաբել Գուլար


Ջորդան Դան


Էլզա Հոսկ


Լինդսի Էլինգսոն


Իեւա Լագունա

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Wenn, Splash, Getty, Zimbio, PA, AFP

 

 



© NEWS.am STYLE