Ամերիկյան հայտնի դերասանին 40 տարի անց մեղադրել են բռնաբարություն կատարելու մեջ

13:36   3 դեկտեմբերի, 2014

Ամերիկյան հայտնի դերասան եւ կատակերգու Բիլ Կոսբիին մեղադրել են 40 տարի  առաջ բռնաբարություն կատարելու մեջ, հայտնել է businessinsider.com-ը։ Նոյեմբերի կեսին մոդել Ջենիս Դիկինսոնը հայտարարել էր, որ դերասանը 1982թ-ին թմրանյութերի ազդեցության տակ բռնաբարել է իրեն։ Իսկ այժմ  նույն հայտարարությամբ հանդես է եկել 55-ամյա Ջուդի Հութը, ով երեկ դատի է եկել դերասանին՝ պնդելով, որ 1974թ-ին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր, Կոսբին սեռական ոտնձգություններ է կատարել։

Փաստաթղթերում նշված է, որ Հութն ու Կոսբին միասին եղել են Քալիֆոռնիայի Ռիվերսայդ շրջանում գտնվող նկարահանման հրապարակում, որտեղ կատակերգուն առաջարկել է գնալ բիլիարդ խաղալու եւ պայման դրել, որ յուրաքանչյուր խաղից հետո, որը նա կհաղթի, աղջիկը պետք է մեկ շիշ գարեջուր խմի։ Մի քանի հաղթանակից հետո, Կոսբին աղջկան տարել է մեկ ուրիշ տուն՝ Playboy Mansion-ի առանձնատուն եւ սեռական ոտնձգություն կատարել։ Հութը հայտնել է, որ այս միջադեպը հոգեբանական եւ զգայական մեծ վնաս է հասցրել իրեն, որի մասին նա միայն վերջերս է գլխի ընկել։



© NEWS.am STYLE