Ի՞նչ արկածների մեջ են հայտնվել Անժելա Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը եւ Սերգեյ Դանիելյանը (ֆոտո)

12:44   3 դեկտեմբերի, 2014

Անժելա Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը եւ Սերգեյ Դանիելյանը նկարահանվել են Ռոման Մուշեղյանի նոր՝ արկածային կատակերգությունում։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ռոման Մուշեղյանն ասաց, որ ֆիլմը Berg sound ընկերության արտադրանքն է։ Նկարահանումներն իրականացվել են Շրի Լանկայում՝ «սցենարն էր այդպես պահանջում»։

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են ֆիլմի հերոսները հայտնվում Շրի Լանկայում եւ հաղթահարում այնտեղ հանդիպած արկածների շղթան։

Ռոման Մուշեղյանի խոսքով՝ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի գարնանը։ «Ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, բացի այդ՝ դեռ մի քանի օր էլ նկարահանումներ ունենք»,-ասաց նա։


Ֆիլմի աշխատանքային անվանումն է՝ «Դրախտում»։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE