Քիմ Քարդաշյանի քույրը՝ Chanel-ի նոր ցուցադրությանը

16:39   3 դեկտեմբերի, 2014

Մինչ ամբողջ աշխարհը հետեւում ու քննարկում է Victoria's Secret-ի շոուն, Զալցբուրգում տեղի է ունեցել Chanel-ի ցուցադրությունը, որի ընթացքում Կառլ Լեգերֆելդը ներկայացրել է իր նոր հավաքածուն։

Բեմ է բարձրացել նաեւ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, ով վերջերս էր դարձել Chanel-ի դեմքը (ինչը դուր չէր եկել մի շարք այլ մոդնելների

Այս անգամ ցուցադրությունը տեղի է ունեցել Schloss Leopoldskron պալատում, որն այժմ հյուրանոցի է վերածվել։

Մոդելներն իրենց գեղեցիկ ժանյակազարդ զգեստները ցուցադրել են ոչ թե պոդիումի վրա, այլ քայլել են սեղանների միջով եւ անցյալ դարին բնորոշ տեսարան ու պատկեր ստեղծել։ Իսկ սրահի ինտերիերն ու ձեւավորումը ավելի են ամբողջացրել այս մթնոլորտը։

 

 

 

Աղբյուրը՝ marieclaire.co.uk



© NEWS.am STYLE