Լեդի Գագա. «19 տարեկանում ինձ բռնաբարել են»

15:01   3 դեկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Լեդի Գագան Հովարդ Սթերնի շոուի ժամանակ պատմել է, որ 19 տարեկանում իրեն բռնաբարել են, հայտնել է E! Online-ը։

Ռադիոհաղորդման ժամանակ աստղը պատմել է, որ նա ստիպված է եղել մի շարք դժվարությունների միջով անցնել։

«Երբ ես 19 տարեկան էի, սովորում էի կաթոլիկ դպրոցում։ Հետո ինձ հետ շատ սարսափելի դեպքեր տեղի ունեցան։ Ես գրեցի Swan երգը, որը բռնաբարության, զայրույթի եւ բարկության մասին է։ Ես ցանկանում էի ազատվել իմ ցավից եւ բոլորին ցույց տալ այն»,-հայտնել է երգչուհին։

Այնուհետեւ երգչուհին խոստովանել է, որ իրեն բռնաբարել է իր պրոդյուսերը։

«Ինձ բռնաբարել են։ Ես չեմ ցանկանում ամբողջությամբ պատմել, թե ինչ է ինձ հետ կատարվել։ Մի անգամ խանութում ինձ բռնաբարող տղամարդու նման մեկին տեսա. սարսափելի էր։ Սկզբում չհասկացա, որ շփոթել եմ, բայց հետո պարզվեց, որ ուրիշ մեկն էր։ Թող անիծյալ լինեմ ես, եթե ինչ-որ մեկը կարող է մտածել, որ իմ հաջողությունների համար ես պարտական եմ ինչ-որ գարշելի արարածի։ Ես շատ սարսափելի  բաների միջով եմ անցել եւ այժմ՝ ֆիզիկական եւ հոգեբանական թերապիայից հետո, ծիծաղում եմ դրանց վրա»,-ասել է Լեդի Գագան։



© NEWS.am STYLE