Սերգեյ Զվերեւը պատրաստվում է աշխարհի վերջին

19:08   17 դեկտեմբերի, 2012

Հայտնի ռուս ոճաբան, դերասան ու երգիչ Սերգեյ Զվերեւը վախեցած է աշխարհի մոտալուտ վերջի մասին հայտարարություններից եւ շուտափույթ միջոցներ է ձեռնարկում։ Սերգեյը պատրաստվում է վտանգավոր իրադարձությանը եւ հարցազրույց է տվել, որում պատմել է, թե ինչ է անում։

«Ամեն դեպքում, իմ տան մեջ մի տեղ եմ գտել, որը կփոխարինի բունկերին։ Այնտեղ հնարավոր կլինի պատսպարվել, եթե տարօրինակ բաներ սկսվեն։ Պահածոյացված միս եմ գնում։ Պետք է նաեւ ջուր հավաքել։ Իմ տանը պատշգամբ կա, այդ պատճառով էլ ամեն ինչ այտնեղ եմ հավաքում։ Իսկ եթե մթություն վրա հասնի, այդ ամենը կտեղափոխեմ բունկեր», - պատմել է ոճաբանը։

Ըստ «Purepeople»-ի, երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն Թվիթերում արձագանքել է այս հաղորդագրությանը. «Ընկերնե՛ր, խուճապի մի՛ մատնվեք։ Ես բունկեր չունեմ, չեմ խելագարվում եւ ամեն ինչ չեմ կուտակում։ Կարեւոր չէ՝ ինչ կկատարվի, մենք ոչինչ փոխել չենք կարող։ Կսպասենք։ Այնուամենայնիվ, բոլորին կոչ եմ անում չհավատալ, ընկերներ, դիմացեք, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի։ Ես բոլորիդ սիրում եմ։ Կսպասենք»։

Ամեն դեպքում, մի քանի օր է մնացել սպասել եւ իմանալ՝ անհրաժեշտ կլինի բունկերը Զվերեւին, թե՝ ոչ։



© NEWS.am STYLE