Կանացի ի՞նչ ներքնազգեստ են նախընտրում տղամարդիկ

23:20   5 դեկտեմբերի, 2014

Շատ հաճախ ուժեղ ու առնական տղամարդու դիմակի տակ թաքնված է զգայական եւ նուրբ հոգի ունեցող մեկը։ Հաճախ տղամարդիկ պարզապես ամաչում են ցույց տալ զգացմունքներն ու արտահայտել իրենց ցանկությունները։ Առանձին պետք է խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը տղամարդուն դուր գալու համար։ Սակայն այժմ խոսենք ներքնազգեստների մասին, որոնց միջոցով կանայք գրավում եւ գայթակղում են տղամարդկանց։

Սեռական հարաբերություններ հաստատելու համար ներքնազգեստը շատ մեծ կարեւորություն ունի, ընդ որում, դա կարեւոր է ոչ միայն գեղեցիկ, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցչի համար։ Եթե կինը գիտակցում է իր այդ «զենքի» հզորությունն ու ուժը եւ կարողանում է ճիշտ կիրառել այն, ապա նա միշտ ցանկալի ու հմայիչ կլինի իր ընտրյալի համար։

Ի դեպ, կանայք պետք է հասկանան, որ գեղեցիկ ներքնազգեստը նույնիսկ ամենասովորական կնոջն կարող է անկրկնելի ու ցանկալի դարձնել տղամարդու համար։ Հետեւաբար, ցանկացած կին պետք է այնպիսի մի ներքնազգեստի հավաքածու ունենալ, որը կարող է «հրաշքներ գործել»։

Գեղեցիկ ներքնազգեստը տղամարդկանց 80%-ի համար շատ կարեւոր է։ Ավելին, կան տղամարդիկ, ովքեր հենց իրենք են ցանկանում ներքնազգեստ գնել իրենց սիրեցյալի համար՝ նախընտրելով ավելի բաց ու անկեղծ, ինտիմ ու էրոտիկ ներքնազգեստները, որոնք անգամ կարող են հարմար դրության մեջ գցել կնոջը։ Բայց պետք չէ հրաժարվել այդպիսի ներքնազգեստից, նույնիսկ եթե կարծում եք, որ այն թեթեւաբարո կանանց համար է։ Ի դեպ, հոգեբանները կարծում են, որ սեքսուալ ներքնազգեստ կրող կանաց ավելի քիչ են դավաճանում։

Ներքնազգեստի գույնը նույնպես մեծ նշանակություն ունի։ Կարմիրը շատ գայթակղիչ է, որը համարվում է «սեռական ագրեսիայի գույն» եւ նախընտրելի է շատ տղամարդկանց համար։ Բացառություն են կազմում պահպանողական եւ ոչ այնքան ինքնավստահ տղամարդիկ, քանի որ կարմիրը վախեցնում է նրանց։ Սեւը այս հարցում «մրցակցում է» կարմիրի հետ,  եւ այն նույնպես շատ դուրեկան է տղամարդկանց համար։ Սպիտակ ներքնազգեստն ավելի չեզոք է, եւ այն միամտության ու անմեղության նշան է։ Բայց պետք է հիշել, որ սպիտակ ներքնազգեստը ընդգծում է մաշկի թերությունները։

 

Աղբյուրը՝ psy.passion.ru

 



© NEWS.am STYLE