Դեւիդ Բեքհեմը կթողարկի հագուստի սեփական շարքը

13:06   4 դեկտեմբերի, 2014

Հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը հագուստի սեփական շարքը է թողարկելու։ Բրիտանացի հայտնի աստղը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել  աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Li & Fung-ի հետ. ի դեպ, այս ընկերության հետ համագործակցում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Nike, Walt Disney, Coca-Cola, Marks & Spencer, Metro, Calvin Klein, Tommy Hilfiger եւ այլ ապրանքանիշեր։

Հագուստի արտադրության բիզնեսում Բեքհեմի գործընկերն է Սայմոն Ֆուլերը, ով Idol երաժշտական նախագծի հեղինակն է, ինչպես նաեւ Spice Girls խմբի ստեղծողը։

 

Աղբյուրը՝ contactmusic.com



© NEWS.am STYLE