Ի՞նչ կրել աշխարհի վերջը դիմավորելիս (ֆոտո)

20:22   17 դեկտեմբերի, 2012

21.12.12 տարեթիվը թվագիտության տեսանկյունից մոգական ուժ ունի եւ նշված է մայաների «տցոկլին» հնագույն օրացույցում, որն էլ դարձել է նախատեսվող հայտնության գլխավոր փաստաթուղթը։ Հենց այս տարեթվով է ավարտվում օրացույցը, ինչպես նաեւ 5125 տարի տեւողությամբ ցիկլը՝ Հինգերերոդ Արեւի դարաշրջանը։ Այսպիսով, մարդկության պատմությունը մոտենում է իր ավարտին, կամ էլ, լավատեսների պնդմաբ, վերափոխմանը։
Մարդկանց այս ձեւափոխման գլխավոր թալիսման կլինեն մայայի թեմատիկ զարդերը։ Ո՞վ ինչպե՞ս է նախապատրաստվում աշխարհի վերջին։

Հոնդուրասում տեղակայված Merendon ընկերությունը թողարկել է բիժուտերիայի հավաքածու։ Ոսկուց կամ արծաթից յուրաքանչյուր զարդը մայա հնդկացիական քաղաքակրթության խորհրդանիշ է կրում եւ բացառապես ձեռքի աշխատանք է։

Լեգանդար Versace նորաձեության տունը հին մայաների մշակույթի բոլոր նրբությունները ցուցադրել է իտալական մարկայի վարպետների՝ ոսկուց, վարդագույն սափֆիրից, ռուբինից, ադամանդից եւ այլ քարերից աշխատանքներում՝ Maia հավաքածուի մեջ։

Lola Yala մեքսիկական մարկան իր ոսկերչական զարդերում նույնպես հաճախ է օգտագործում մայայի նշաններ։ Բրենդը թողարկել է Mayan Serpent հավաքածուն, որտեղ օձակերպ նախշերը պատկրում են մայայի գրագրությանը հատուկ հիերոգլիֆներ, որոնք կյանքի ու մահվան երերուն հավասարակշռության իմաստն են կրում։

Լուսանկարները՝  РБК կայքից



© NEWS.am STYLE