People. Էմբեր Հերդը որոշել է չամուսնանալ Ջոնի Դեպի հետ

14:36   4 դեկտեմբերի, 2014

Թվում է՝ Ջոնի Դեպը իզուր է լքել Վանեսա Պարադիին, քանի որ նրա եւ 28-ամյա դերասանուհի Էմբեր Հերդի մոտ ոչինչ չի ստացվում։

Երկու տարի առաջ նշանված զույգը ոչ մի կերպ չի կարողանում որոշել հարսանիքի օրը եւ դեռ հարց է, արդյոք այն ընդհանարապես տեղի կունենա, թե ոչ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել, է, որ զույգը դեռ չի պատրաստվում ամուսնանալ.

«Նրանք չեն շտապում ամուսնանալ։ Ջոնին խենթանում է Էմբերի համար, բայց այժմ նրանց հարաբերությունները շատ լարված են»։

Աղբյուրը նաեւ նշել է, որ Հերդը չի պատրաստվում իր կյանքը կապել 51-ամյա Դեպի հետ, քանի որ աղջիկը, ով չի թաքցնում իր բիոսեքսուալ լինելը, միշտ էլ ազատություն է սիրել եւ չի ցանկանում զրկվել դրանից։ Էմբերը նաեւ սիրախաղեր է սկսում ուրիշների հետ եւ դեռ պատրաստ չէ ամուսնանալուն;

Հիշեցնենք, որ վերջերս Հոլիվուդում կայացած  Hollywood Film Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Ջոնին հարբած է եկել եւ խայտառակվել, ինչը բարկացրել է Հերդին։

 

 

Աղբյուրը՝ People



© NEWS.am STYLE