«Spectre»՝ Ջեյմս Բոնդի ֆիլմի նոր անվանումը

15:07   4 դեկտեմբերի, 2014

Մի քանի րոպե առաջ լոնդոնյան Pinewood կինոստուդիայում հայտարարել են 007 գործակալի մասին պատմող նոր, թվով 24-րդ ֆիլմի նոր անվանումը և դերասանական կազմը, հաղորդում է The Guardian։

Ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդենը պրոդյուսերների եւ Դենիել Կրեյգի (ով արդեն չորս անգամ մարմնավորել է գաղտնի գործակալի կերպարը) հետ միասին հանդիպել են լրագրողների հետ։ Ֆիլմի մեծ էկրաններ կբարձրանա նոյեմբերի 6-ին։

Ֆիլմը նկարահանվելու է Լոնդոնում, Մեքսիկայում, Մարոկկոյում եւ Հռոմում։ Բոնդի ավտոմեքենան կլինի Aston Martin DB-10

Հայտնի է, որ Բոնդի մասին նկարահանվող արդեն 24-րդ ֆիլմում խաղալու են Ռեյֆ Ֆայնսը, Բեն Ուիշոուն Նաոմի Հարիսը, Մոնիկա Բելուչին եւ Քրիստոֆ Վալցը։



© NEWS.am STYLE