Անուշաբույր լոսյոն՝ տնային պայմաններում

19:07   9 դեկտեմբերի, 2014

Ունիվերսալ լոսյոնները կարելի է օգտագործել հաճելի բույր հաղորդելու, մաշկի ծակոտիները նեղացնելու, դեմքը մաքրելու, տոնուսը բարձրացնելու, ինչպես նաեւ մազերը լվանալու նպատակով։ Այսօր առաջարկում ենք նման մի ունիվերսալ լոսյոնի բաղադրատոմս։

Նման հրաշալի եւ անուշաբույր լոսյոն պատրաստելու համար անհրաժեշտ են խոտաբույսեր, վարդի թերթեր եւ ցիտրուսային մրգերի կեղեւ։

Պատրաստման եղանակը. հարկավոր է վերցնել մի քիչ վարդի թերթեր (նախընտրելի է, որ դրանք թարմ լինեն),նարդոսի ծաղիկներ, ռոզմարին, եղեսպակ, նարնջի ու կիտրոնի կեղեւ եւ բոլոր բաղադրիչները միախառնել։ Ստացված զանգվածի մեջ պետք է նաեւ ավելացնել երկու բաժին անանուխ (այսինքն՝ եթե օգտագործում եք 20 գր. անանուխ, ապա խոտաբույսերը պետք է լինեն 10 գր.)։ Բոլոր բաղադրիչներն անհրաժեշտ է մանրացնել. կարելի է պարզապես կտրատել կամ քերիչով անցկացնել։

Այնուհետեւ հարկավոր է այս խոտաբույսերով լի տարայի մեջ լցնել մեկ բաժակ խնձորի քացաք. ի դեպ, պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի քացախը լինի բնական եւ պատրաստված լինի խնձորից՝ բնական խմորման միջոցով։ Ուշադիր կարդացեք քացախի բաղադրիչները, քանի որ այնտեղ միգուցե էսենցիա, գունանյութեր եւ բուրվետիչներ ներառված լինեն։

Այսպիսով, բոլոր բաղադրիչները խառնելուց հետո տարան պետք է խցանով փակել ու թողնել մոտ երկու շաբաթ։ Դրանից հետո արդեն կարելի է խոտաբույսերը քամել, կես բաժակ թորած ջուր լցնել եւ դնել սառնարանի մեջ։

Եթե ինչ-որ բաղադրիչ չեք կարողանում գնել, հոգ չէ, կարող եք այն առանց դրա պատրաստել։ 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE