Մըրայա Քերին խայտառակվել է Նյու Յորքում սուրբծննդյան լույսերը վառելու արարողության ժամանակ

12:34   5 դեկտեմբերի, 2014

Հավանաբար, Մըրայա Քերիի աստղն աստիճանաբար մարում է։ Հոկտեմբերին Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած նրա Elusive Chanteuse World Tour համաշխարհային շրջագայությունների շրջանակներում անցկացվող առաջին համերգի ժամանակ  44-ամյա երգչուհին հիասթափեցրել էր իր երկրպագուներին, քանի որ վերջիններս սոցցանցցերում բավականին բացասաբար էին արտահայտվել հայտնի աստղի համերգի մասին։

Իսկ երեկ երգչուհին ելույթ է ունեցել Ռոքֆելերյան կենտրոնում սուրբծննդյան լույսերը վառելու արարողությանը՝ կատարելով «All I Want fo Christmas Is You» երգը։

Բավական չէ, որ Քերին երեք ժամ ուշացումով է եկել, նաեւ հանդիսատեսին հիասթափեցրել է իր կատարմամբ, քանի որ չի կարողացել երգել բարձր նոտաները։ Ըստ ականատեսների՝ երգչուհու ձայնը մաքուր եւ հնչեղ չի եղել։

«Ասում են, որ ծննդաբերությունից հետո երգչուհիները կարող են ձայնային ինչ-ինչ խնդիրներ ունենալ, բայց Մըրայան այսօր սարսափելի էր կատարում»,- Twitter-ում գրել է ականատեսներից մեկը։

Ինքը՝ երգչուհին, իր միկրոբլոգում ներողություն է խնդրել ուշացման համար, իսկ նրա ներկայացուցիչը գրել է, որ երգչուհին ճիշտ ժամանակին է եկել, պարզապես հրաժարվել է մեքենայից դուրս գալ վատ եղանակի պատաճռով։

«Նա երեք ժամ նստել է մեքենայի մեջ, քանի որ վախեցել է դուրս գալ եւ մրսել»,- հայտնել է E Online-ը։



© NEWS.am STYLE