Լեոնարդո դի Կապրիոն մեկ միլիոն դոլար է ծախսել արվեստների տոնավաճառում

15:38   5 դեկտեմբերի, 2014

Մայամիում անցկացվել է ժամանակից արվեստների Art Basel Maiami Beach տոնավաճառը, որի ժամանակ վաճառվել է մի շարք հայտնի նկարիչների, այդ թվում նաեւ Էնդի Ուորհոլի, Զիգմար Պոլկեի եւ ուրիշներ։ Այս միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի։

Այս միջոցառմանը ներկա են եղել դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն իր լավագույն ընկերոջ՝ Թոբի Մաքգուայրի հետ, Մայքլ Դուգլասը կնոջ՝ Քեթրին Զետտա Ջոնսի հետ, Միշել Ուիլյամսը, Մայլի Սայրուսը, Բազ Լուրմանը, Թոմի Հիլֆիգերը, ռեփեր P Diddy-ն եւ այլոք։ Տոնավաճառ էր եկել նաեւ Քիմ Քարդաշյանը։

40-ամյա Լեոնարդոն տոնավաճառի առաջին օրը մեկ միլիոն դոլարով գնել է հայտնի նկարիչ Ստելա Ֆրենքի նկարը։ Դերասանը բոլորին զարմացրել է իր երկար մորուքով։

Իսկ ռեփեր P Diddy-ն 95 հազար դոլարով գնել է սկանդալային նկարչուհի Թրեյսի Էմինի աշխատանքը։

 

Դիզայներ Թոմի Հիլֆիգեր 


Ռեփեր P Diddy (ձախից)


Դերասան Դոնալդ Սազերլենդ 


Դիզայներ Վերա Վանգ


Մոդել Շանել Իման 


Դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգ 

 

Աղբյուրը՝ gossipextra.com



© NEWS.am STYLE