«Հրեշտակները» հանգստանալու ժամանակ չունեն

15:12   17 դեկտեմբերի, 2012

Ամանորը՝ Ամանոր, սակայն ներքնազգեստի աշխարհի գլխավոր «հրաշտակները» հանգստի ու տոնական առեւտրի ժամանակ չունեն։ Մինչ մյուսները վազվզում են խանութներով՝ նվերներ գնելով, Ալեքսանդրա Ամբրոսիոն ու Դաուտցեն Քրեզն այլ հոգս ունեն՝ աշխատանք։ Միակ հաճույքը՝ աշխատանքն ու հանգիստն արեւադարձային կղզում համատեղելն է։

Կարիբյան կղզիներում Ալեքսանդրան ու Դաուտցենը ցուցադրեցին լողազգեստների հավաքածու՝ գայթակղիչ դիրքեր ընդունելով։

Ընդ որում, Դաուտցեն Քրեզը իր գործընկերուհուց հեռու գնաց՝ ցուցադրելով ոչ միայն լողազգեստներ, այլեւ հագնելով նուրբ ամառային զգեստներ, որոնք ձմռանը հատկապես հրապուրիչ տեսք ունեն։



© NEWS.am STYLE