Ամանորյա առեւտուր Երեւանում. SAS սուպերմարքեթ

19:49   17 դեկտեմբերի, 2012

Կայտառ քայլերով մոտենում է Նոր տարին, իսկ նրա հետ նաեւ՝ հրաշքի սպասում, նվերներ, Ձմեր պապ, Ձյունանուշ, բամաթիվ համեղ ուտեստներ եւ… ամանորյա հիստերիկ առեւտուրը։ Շատ բան է պետք գնել, իսկ գները համեմատելու ժամանակ քիչ կա, արդյունքում ամեն ինչ եռակի թանկ կարող է ստացվել։ NEWS.am STYLE -ը կփորձի «ապահովագրել» ձեր դրամապանակը նման անհեթեթություններից։

Եվ այսպես՝ SAS սուպերմարքեթ.

Ամանորյա տրամադրությունը դիմավորում է անմիջապես մուտքի մոտ. դրամարկղի մոտ կանգնած ու ձեր առեւտուրը տոպրակների մեջ տեղավորող աշխատակիցները կարմիր գլխարկներով են, հնչում է ամանորյա երաժշտությունը, իսկ առաջին իսկ շարքում՝ տոնածառի խաղալիքներն են։

Այսպես, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող SAS սուպերմարքեթ.  դարակներին շարքով դրված են «բյուրեղապակյա» լույսարձակող տոնածառները։ Դրանք կարծես սառցե են եւ շատ տոնական տեսք ունեն։ Գները տատանվում են 6950-ից 7650 դրամի սահմաններում։ Դրանք բոլորովին փոքր են, այնպես որ հարմար կլինի նաեւ տոնական սեղանին դնել։ Տոնածառի խաղաքլիք-գնդակներն այստեղ շատ տարբեր են. սկսած դասականից, որոնք մանկուց Նոր տարի են հիշեցնում, մինչեւ սուպեր-յուրատեսակներ. կլոր, բայց տափակ, որոնց ներսում պենոպլաստ է լցված՝ կարրծես ձյուն լինի։ Գները տատանվում են 830 –ից 8 հազյար դրամի սահմաններում։

Այժմ անցնենք ամենակարեւորին. սուպերմարքեթում կարելի է ձեռքբերել նաեւ սովորական արհեստական տոնածառ։ Չափսերը տատանվում են 40 սանտիմետրից մինչեւ համարյա 2 մետր։ Գները, համապատասխանաբար, նույնպես տատանվում են 2 հազարից մինչեւ 196 հազար դրամի սահմաններում։

Խանութում կարելի է նաեւ ձեռքբերել ամեն տեսակի օձեր, բացառությամբ՝ կենդանիների. փափուկ խաղալիքնր, արձանիկներ, շշերի վրա հագցվող օձեր, եւ այլն։ Տան համար զարդարանքներ, ամանորյա պսակներ՝ դռների համար. այս սուպերմարքեթում կարելի է տոների համար ամեն ինչ գտնել։ Էժան չէ, իհարկե, բայց գեղեցիկ է, եւ առաջին հայացքից՝ որակյալ։ Եվս մեկ զգալի դրական կողմ կարելի է համարել խանութի հարմարավետությունը. մեկ այցելությամբ կարելի է գնել տոնի համար անհրաժեշտ համարյա ամեն ինչ։

Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/NEWS.am STYLE



© NEWS.am STYLE