InTouch պարբերականը ամուսնալուծել է Քիմ Քարդաշյանին եւ Քանիե Ուեսթին

11:01   6 դեկտեմբերի, 2014

Օրեր առաջ InTouch պարբերականը ամուսնալուծել է Քիմ Քարդաշյանին եւ Քանիե Ուեսթին։ Ամսագիրը տեղեկացրել է, որ հայուհու ամուսնությունը  խափանվել էր դեռեւս նրանց համատեղ կյանքի վեցերորդ ամսում, իսկ հերթական վիճաբանությունից հետո Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան։ Բայց այս լուրի հերքումը շատ երկար սպասեցնել չտվեց իրեն։

Ամսագրի շապիկին տեղ է գտել հետեւյալ սկանդալային վերնագիրը. «Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան հարսանիքից վեց ամիս անց»։

Ըստ ամսագրի՝ Քարդաշյանն  եւ Ուեսթը հոգնել են հանդուրժել միմյանց եսասիրությունը եւ ցանկանում են մեծ աղմուկ բարձրացնել իրենց ամուսնալուծությամբ։ Քիմն արդեն դիմել է Լոս Անջելեսի լավագույն փաստաբաններին (պարբերականն անգամ նշել է նրանից մեկի անունը՝ Մարկ Ուոթսոն) եւ քննարկում է իրենց դստեր՝ Նորթի խնամակալության համար անհարժեշտ գումարի չափը։

Բաժանման պատճառներից մեկն էլ Քիմի անկեղծ ֆոտոշարքն էր։

«Քիմի համար մեծ հարված էր նաեւ այն, որ Քանիեն վերջին պահին թույլ չի տվել նրան նկարահանվել Paper ամսագրի սկանդալային ֆոտոշարքում»,-ասել է աղբյուրը։

Սակայն Gossip Cop-ը՝ InTouch-ի մրցակից ամսագիրը, այս ամենն անվանել է «բացարձակ սուտ» ՝ հիշեցնելով, որ InTouch-ի բոլոր նման հայտարարություններն ունեն միայն մեկ նպատակ՝ վաճառել պարբերականի ողջ տպաքանակը։



© NEWS.am STYLE