Բեյոնսե՝ Grammy-ի անվանակարգերի ռեկորդակիր

11:13   8 դեկտեմբերի, 2014

Հանգստյան օրերին հայտարարվել են ամենամյա Grammy մրցանակաբաշխության հավանական թեկնածուների անունները։ Բեյոնսեն դարձել է Grammy-ի անվանակարգերի ռեկորդակիր։

Սա պայմանվորված է այն հանգամանքով, որ հայտնի երգչուհին առաջադրվել է միանգամից երկու կարեւոր անվանակարգում՝ «Տարվա լավագույն ալբոմ» եւ «Լավագույն ուրբան-ալբոմ»։ Հետեւաբար, երգչուհու անվանակարգերի ընդհանուր թիվը կազմում է 47, ինչը կանանց շրջանում բոլոր ժամանակների գրանցած լավագույն արդյուքն է։


Հետաքրքրիր է, որ այժմ Բեյոնսեն յոթերորդ է այն արտիստների ցուցակում, ովքեր անկախ իրենց գործունեության տարիներից եւ սեռից, մի քանի անգամ են առաջադրվել Grammy-ի արժանանալու համար։ Ի դեպ, նրա ամուսինն այս ցուցակում 3-րդ է՝ առաջադրվելով 60 անվանակարգում։

 

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE