Մերիլին Մոնրոյի սիրային նամակները վաճառվել են 121 հազար դոլարով

10:29   8 դեկտեմբերի, 2014

Բեւերլի Հիլսում աճուրդի ժամանակ 121 հազար դոլարով վաճառվել են Մերիլին Մոնրոյի սիրային նամակները։ Fox News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի բեյսբոլիստ Ջո դի Մաջիոյի եւ Մերիլին Մոնրոյի սիրային նամակը վաճառվել է 78,125 դոլարով։ Գնորդի անունը հայտնի չէ։

Ջո դի Մաջիոն Մոնրոյի երկրորդ ամուսինն էր։ Ենթադրվում է, որ նամակը գրված է այն բանից հետո, երբ Մանրոն հայտարարել է իրենց ամուսնալուծության մասին։

Աճուրդի ժամանակ վաճառվել է նաեւ Մոնրոյի երրորդ ամուսնուն՝ Արթուր Միլերին, գրված նամակը, որի համար անհայտ գնորդը վճարել է 43,750 հազար դոլար։

Իսկ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ բացի նամակներից, աճուրդի էին դրվել հայտնի դերասանուհու շատ այլ իրեր՝ ներքնազգեստ, մետաքսե վերարկու, սպասք եւ այլն։  



© NEWS.am STYLE