Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի մեկ գիշերը Նյու Յորքում արժե նվազագույնը 14000 դոլար

12:33   8 դեկտեմբերի, 2014

Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը ժամանել են Նյու Յորք, որտեղ հենց ինքնաթիռից իջնելուց հետո պապարացիները սկսել են հետեւել ու լուսանկարել նրանց։

Քեմբրիջի 32-ամյա դքսուհին, ով ի դեպ հղի է, ներկայացել է բրիտանական Seraphine ապրանքանիշի վերարկուով։



Ի դեպ, Քեյթի եւ Ուիլյամի ժամանման պատվին հայտնի Empire State Building երկնաքերը բրիտանական դրոշի գույներով էր զարդարվել։

Օդանավակայանից ամուսինները գնացել են Carlyle  հյուրանոց, որտեղ նախընտրում էր նաեւ մնալ Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան։

Նշենք, որ այս հյուրանոցում սենյակի մեկ գիշերվա վարձը սկսում է 14000 դոլարից, ինչն իհարկե «մեծ երջանկություն կպարգեւի»  բրիտանացի հարկատուներին։

Հյուրանոցի դիմաց հավաքվել էին մի շարք լրագրողներ եւ լուսանկարիչներ։ 

Երեկոյան զույգը գնացել է ընթրիքի, որի համար Քեյթն ընտրել է գեղեցիկ սեւ զգեստ։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Camera Press, PA, Getty Images



© NEWS.am STYLE