Պոռնո դիտելը բացասաբար է ազդում հիշողության վրա

21:18   17 դեկտեմբերի, 2012

Այն մարդիկ, ովքեր սիրում են ինտերնետում պոռնո դիտել, հիշողությունը կորցնելու վտանգի են ենթարկված։ Ճիշտ է, հիշողության կորուստը կարճատեւ կլինի, գրում է «Российская газета» -ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին։ Սա են վկայում գերմանացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները։ Գիտափորձի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշակի խնդիրներ հասկանալու ու իրագործելու, ինչպես նաեւ որոշումներ ընդունելու համար կերեւոր տեղեկության պահպանման համար։

Հոգեբանների կարծիքով, պոռնո դիտելու բացասական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ սեռական գրգռվածությունն ուղղակիորեն է ազդում ճանաչողական գործընթացների վրա։ Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ պոռնոգրաֆիա դիտելիս աշխատում են ուղեղի՝ հույզերի, գրգռվածության ու ուշադրության համար պատասխանատու հատվածները։ «Սեռական գրգռվածությունը խանգարում է աշխատանքային հիշողության գործունեությանը», - հայտարարել է հետազոտության հեղինակ Քրիստիան Լայերը։



© NEWS.am STYLE