Կիվիով ձմեռային դիմակ՝ մազերի խնամքի համար

20:12   13 դեկտեմբերի, 2014

Կիվին օգտագործվում է եւ սննդի, եւ մազերի ու մաշկի խնամքի հարցում։ Այս շրջանում խանութներում շատ հաճախ կարելի է կիվի տեսնել, եւ դրանից կարելի է շատ օգտակար դիմակներ պատրաստել։

Պարզվում է, որ կիվիի մեջ առկա վիտամիններն ու միկրոէլեմենտները եւ սննդարար հատկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ ոչ միայն մեր օրգանիզմի, այլեւ մազերի եւ մաշկի վրա։ Առաջարկում ենք կիվիով պատրաստվող դիմակ՝ մազերի խնամքի համար։

Նշենք, որ այս դիմակը նախատեսված է միայն ձմռանը կիրառելու համար, քանի որ այս եղանակին մենք ստիպված ենք տարատեսակ գլխարկներ դնել՝ ցրտից պաշտպանվելու համար, ինչը վնասակար ազդեցություն է թողնում մազերի որակի վրա։

Այսպիսով, մեկ կիվիի միջուկը պետք է խառնել երկու ճաշի գդալ կիտրոնի հյութով եւ բնական յոգուրտով, ինչից հետո ստացված զանգվածը հարկավոր է քսել մազարմատներին  եւ 15 րոպե անց տարածել այն մազերի ամբողջ երկայնքով մեկ։ 7-10 րոպե անց արդեն կարելի է մազերը լվանալ։

 

 

Աղբյուրը՝ ice-cherry.com



© NEWS.am STYLE