Վիկտորիա Բեքհեմը եղունգի լաքի նոր հավաքածու է թողարկել

14:37   9 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի սկզբին տեղի է ունեցել 60-րդ ամենամյա London Evening Standart Theatre Awards մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների են արժանանում արվեստի եւ մշակույթի բնագավառներում մեծ ներդրում ունեցած գործիչներին։ Այս կարեւոր իրադարձությանը ներկա էր նաեւ Վիկտորիա Բեքհեմը։ Իսկ այժմ հանրահայտ ֆուտբոլիս Դեւիդ Բեքհեմի կինը ներկայացրել է եղունգի լաքի իր նոր հավաքածուն՝ համագործակցելով «Nails Inc» բրիտանական ապրանքանիշի հետ։


Առաջին հավաքածուի մեջ դեռ ներառված են ընդամենը երկու գույն՝ նարնջագույն Judo Red եւ բաց գույնի Bamboo լաքերը։ Հատկանշական է, որ Վիկտորիան անձամբ իր մասնակցությունն է ցուցաբերել լաքերի ստեղծման յուրաքանչյուր փուլում։

Victoria Beckham's Nails Inc Collection լաքը վաճառվելու է 25 ֆունտ ստեռլինգով։


 

Աղբյուրը՝ Grazia Daily



© NEWS.am STYLE