14:04 9 դեկտեմբերի, 201447-ամյա Ջուլիա Ռոբերթսը դարձել է Givenchy-ի գարուն-ամառ հավաքածուի նոր դեմքը։ Համացանցում հայտնել են այդ ֆոտոշարքի առաջին լուսանկարները։ Ֆոտոշարքն իրականացրել են լուսանկարիչներ Մերթն ու Մարկուսը։

Դերասանուհին ցուցադրել է խիստ հագուստներ եւ ներկայացել առանց դիմահարդարման։

«Ես նրան այս անգամ ավելի լուրջ, մաքուր եւ ինտելեկտուալ կին եմ պատկերացրել։ Սա այլ մոտեցում է, թարմ հայացք։ Ջուլիան մեր առաջ հայտնվում է հպարտ կնոջ կերպարով»,-ասել է Ռիկարդո Տիշին։

Աղբյուրը՝ FGR