«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ դեկտեմբերի 27-ին

12:51   9 դեկտեմբերի, 2014

Երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին: Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն ֆիլմն ամանօրյա նվեր կլինի ամբողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ համակարգչային 3D գրաֆիկայի կիրառմամբ:

«Անահիտ»-ի կարգախոսն է «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»:

Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:

Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացնվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմն է՝

Ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց

Պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց

Սցենարը՝ Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի

Երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանի, Լևոն Գալստյանի

Բեմադրող նկարիչ՝ Էռնեստ Մուրադյան

Կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան, Վարդան Զադոյան

Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Holding»-ը

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: 



© NEWS.am STYLE