Երեւանում երրորդ անգամ կկայանա «Armenian top model» գեղեցկության մրցույթը

13:44   9 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 23-ին Համազգային թատրոնում երրորդ անգամ կկայանա «Armenian top model-2014» գեղեցկության մրցույթը, որում ըգդրկված են մասնակիցներ՝ 3-ից մինչեւ 20 տարեկան. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Top model Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։

Նման մրցույթ ասոցիացիան արդեն երրորդ անգամ է անցկացնում։ Առաջին երկուսը եղել են 2010 եւ 2012 թվականներին։  «Մեր կազմակերպությունը գործում է վեց տարի, սակայն միայն վերջերս է ՀՀ վարչապետի որոշմամբ ստացել ազգային ասոցիացիայի անվանում»,-ասաց Լուսինե Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ «Armenian top model-2014» գեղեցկության մրցույթը ընթանալու է մեկ օր, սակայն մինչ այդ նկարահանվում են մրցույթի օրագրերը, որոնց ժամանակ մոդելները սովորում են գեղեցիկ քայլքի, վարվեցողության եւ շփման կանոնները։


«Ժյուրիի կազմում լինելու են հայտնի շատ մարդիկ՝ մշակութային, արվեստի գործիչներ, նաեւ գեղեցկության ոլորտում հայտնի մարդիկ։ Դրանց թվում են՝ նկարիչներ, կրկեսի տնօրինություն, մեր միս գեղեցկուհիները՝ Իրինա Թովմասյանը եւ այլք, ովքեր մասնագետներ են եւ նրանց կարծիքը եւ' երեխաների, ե'ւ մեծահասակների համար կշիռ ունի»,-նշեց Լուսինե Բաղդասարյանը։

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE