Սթալոնեի, Ջոլիի եւ Դիասի վրա հարձակում գործած հաքերները հրապարակել են իրենց պահանջները

17:09   9 դեկտեմբերի, 2014

Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ հաքերները հարձակվել են  Sony Pictures studio-ի սերվերի վրա եւ գողացել Անջելինա Ջոլիի եւ Քամերոբն Դիասի անձնական տվյալները։ Սակայն Sony Pictures Entertainment-ի սերվերի հարձակման արդյունքում հաքերների ձեռքն են ընկել նաեւ կազմակերպության նախկին 47 հազար գործընկերների, այդ թվում՝ Սիլվեսթեր Սթալոնեի, սոց. ապահովագրության համարները։  

Identity Finder ընկերության մասնագետները, ովքեր պատասխանատու էին այս տեղեկությունների անվտանգության եւ ապահովության համար, վերլուծել ու հասկացել են, որ հաքերների տրամադրության տակ են հայտնվել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են հայտնի  աստղերի հեռախոսահամարները, բնակչության հասցեները, ինչպես նաեւ Microsoft Excel մի շարք ֆայլեր, որոնք առանց գաղտնաբառի են եղել։

Պարզվել է, որ այս ընկերության սերվերը ջարդել են հյուսիսկորեական հաքերները, ովքեր  պահանջում են ետ կանչել ու չցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին, հայտնել է Variety-ին։

Հաքերների խումբը հայտարարություն է արել «աշխարհի պահապանները» անունով, ովքեր պահանջում են ալեւս չցուցադրել ահաբեկիչների մասին պատմող այս ֆիլմը, որը կարող է կործանել աշխարհն ու պատերազմի պատճառ դառնալ։

«Դուք, Sony-ի եւ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներդ, երբեք չեք կարողանա մեզ գտնել»,- նախազգուշացրել են հաքերները։

Ի դեպ, նշենք, որ «Հարցազրույց» ֆիլմը նկարահանել է Էվան Գոլդբերգնու Սեթ Ռոգենը։ Ֆիլմի պրեմիերան պետք է կայանա դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում։



© NEWS.am STYLE