Ինչպես խնամել մազերը ձիթապտղի յուղի օգնությամբ

20:05   16 դեկտեմբերի, 2014

Գեղեցիկ վարսեր ունենալու համար շատ աղջիկներ պատրաստ են ամեն ինչի եւ հավատալով գովազդների՝ նրանք դիմում են տարբեր միջոցների օգնությանը, բայց անօգուտ։ Սակայն մազերի խնամքի հարցում կարելի է օգտագործել բոլորիս քաջ հայտի ձիթապտղի յուղը, որը հիանալի միջոց է ոչ միայն մազերի, այլեւ դեմքի մաշկի եւ եղունգների համար։ Վարսերի դեպքում այն կարող է դրական ազդեցություն ունենալ թեփի դեմ պայքարում, կարող է բարելավել մազերի որակը, գույնը, փայլը, վերականգնել վնասված ծայրերը եւ այլն։

Ահա թե ինչ է պետք անել ձիթապտղի յուղով օգտակար բաղադրատոմս պատրաստելու եւ մազերի որակի բարձրացնելու համար։

1. Զգուշությամբ պետք է սանրել մազերը, իսկ հետո մազերը ներկելու վրձնի օգնությամբ պետք է ձիթապտղի յուղը քսել մազերի ամբողջ երկայնքով մեկ՝ մազարմատից մինչեւ ծայրերը։ Ձիթապտղի յուղը պետք է մի փոքր տաքացնել։ Այնուհետեւ անհրաժեշտ է այն քսել մազերին (իհարկե, չափավոր) եւ մազերը հավաքել։

2. Սրբիչը հարկավոր է ընկղմել տաք ջրի մեջ եւ մի լավ քամելուց հետո, այն հարկավոր է փաթաթել գլխին։

3. Յուղը մազերին 10-30 րոպե թողնելուց հետո, արդեն կարելի է լվանալ եւ վարսերը չորացնել։

 

 

Աղբյուրը՝ beautydream.ru



© NEWS.am STYLE