«Վինի թուխի» նկարը վաճառվել է մոտ կես միլիոն դոլարով

10:15   10 դեկտեմբերի, 2014

«Վինի թուխի» հանրահայտ նկարը, որն առկա է Ա. Ա. Միլնի գրքի վեցերորդ գլխում,  Sotheby`s աճուրդի ժամանակ վաճառվել է մոտ կես միլիոն դոլարով։ Ինչպես հայտնել է BBC-ն՝ նկարիչ Էռնեստ Շեպարդի էսքիզի համար անհայտ գնորդը վճարել է 314,500 ֆունտ ստեռլինգ (մոտ կես միլիոն դոլար)։

Նկարում պատկերված է Ալան Միլնի գրքի գլխավոր հերոսը՝ Վինի թուխը, Դնչիկ խոզուկը եւ Քրիստոֆեր Ռոբինը, ովքեր միասին խաղում են։ Առաջին անգամ այս նկարը ցուցադրվել է 1928թ-ին։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Շեպարդի նկարը կվաճառվի 159 հազար ֆունտ ստեռլինգով։

 



© NEWS.am STYLE