Ինչպես վերականգնել մազերը գունաթափելուց հետո

19:12   17 դեկտեմբերի, 2014

Կինն իրեն առավել վստահ ու հմայիչ է զգում, եթե գեղեցիկ ու խնամված վարսեր ունի։ Բայց համաձայնեք, որ մազերը վնասելը շատ հեշտ է, իսկ վերականգնելը՝ շատ դժվար։ Փարթամ մազերը պահպանելու համար անհրաժեշտ է իմանալ օգտակար միջոցներ կամ դիմակներ՝ դրական արդյունք ստանալու համար։ Ահա հենց այս նպատակով կարելի է օգտագործել խոտաբույսերից ստացվող թուրմերը, որոնք շատ հեշտ եւ արագ պատրաստման եղանակ ունեն։

Եթե ամեն անգամ մազերը լվանալուց հետո դաշտային ձիաձետի թուրմ քսեք, ապա վարսերը կրկին առողջ ու ամուր կդառնան եւ կվերականգնվի դրանց բնական փայլը։ Պարզապես անհրաժեշտ է չորս ճաշի գդալ դաշտային մանրացված ձիաձետը լցնել եռացրած ջրի մեջ։ Կես ժամ կափարիչով փակ պահելուց հետո, արդեն կարելի է քամել եւ մազերը ողողել այդ լուծույթով։ Այս գործընթացը նախընտրելի է կատարել երկու օրը մեկ անգամ։

Մազերը վերականգնելու համար  հարկավոր են սնուցող դիմակներ. ահա մի քանի բաղադրատոմսեր՝

Բաղադրատոմս 1. Մեկ ձուն անհրաժեշտ է խառնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղով եւ մեկ թեյի գդալ մեղրով։ Ստացված դիմակը պետք է քսել մի քիչ խոնավ մազերի վրա՝ մերսելով մազարմատների հատվածը։ Այնուհետեւ մազերը հարկավոր է ծածկել լոգանքի համար նախատեսված հատուկ գլխարկով կամ պոլիէթիլենային տոպրակով, որի վրայից էլ՝ սրբիչով։ Մազերը այս վիճակում պետք է թողնել կեսից մինչեւ մեկ ժամ, որից հետո կարելի է խոտաբույսերի էքստրակտով շամպունով լվանալ մազերը։ Իսկ վերջում մազերն անհարժեշտ է ողողել դաշտային ձիաձետի թուրմով պատրաստված լուծույթով։

Բաղադրատոմս 2. Քիչ քանակությամբ կռատուկի յուղը հարկավոր է խառնել մի քանի կաթիլ խաղողի սերմի յուղով եւ ավելացնել երեք կաթիլ նուշի յուղ։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո արդեն կարելի է քսել մազերին՝ լվանալուց երկու ժամ առաջ։ Դիմակն ավելի լավ մաքրելու ու հեռացնելու համար կարելի է դրա մեջ ձվի դեղնուց ավելացնել։

 

 

Աղբյուրը՝ ladymadonna.ru



© NEWS.am STYLE