Ջուլիա Ռոբերթսը դարձել է Givenchy-ի դեմքը 1 միլիոն դոլարի դիմաց

13:37   11 դեկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 47-ամյա Ջուլիա Ռոբերթսը դարձել է Givenchy-ի գարուն-ամառ հավաքածուի նոր դեմքը։ Երկու օր առաջ համացանցում հայտնվել էին այդ ֆոտոշարքի առաջին լուսանկարները. ֆոտոշարքն իրականացրել են լուսանկարիչներ Մերթն ու Մարկուսը։ Այժմ հայտնի է դարձել, որ այս ֆոտոշարքն իրականացնելու համար ապրանքանիշը  դերասանուհուն վճարել է մոտ մեկ միլիոն դոլար։

«Այս անգամ ես նրան ավելի լուրջ, մաքուր եւ ինտելեկտուալ կին եմ պատկերացրել։ Սա այլ մոտեցում է, թարմ հայացք։ Ջուլիան այս ֆոտոշարքում հայտնվում է հպարտ կնոջ կերպարով»,-ասել է Ռիկարդո Տիշին։

Ի դեպ, պետք է նշել, որ հոլիվուդյան շոու-բիզնեսում սա շատ համեստ գումար է համարվում, քանի որ Ջենիֆեր Լոուրենսը Dior-ի հետ պայմանգիր կնքելու համար պահանջել է 15 միլիոն դոլար, իսկ Գվինեթ Փելթրոուի Hugo Boss-ի օծանելիքի գովազդում նկարահանվելու հոնորարը կազմել է 2 միլիոն դոլար։

Որոշ պարբերականներ ասում են, որ Ջուլիան համաձայնել են այդքան քիչ գումարի դիմաց նկարահանվել ամսագրի համար, քանի որ Givenchy նորաձեւության տունը նրա նախընտրելի եւ սիրելի ապրանքանիշերից մեկն է, իսկ մյուսներն էլ պնդում են, որ Givenchy-ին այնքան ֆինանսական մեծ հնարավորություններ չունի, ինչպես Dior-ը եւ Chanel-ը։

 

Աղբյուր՝ The Guardian



© NEWS.am STYLE