10:36 11 դեկտեմբերի, 2014Հայտնի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ը Forbes-ի կողմից ճանաչվել է 2014թ-ի ամենաշատ վարձատրվող երաժիշտը։
Ըստ փորձագետների հաշվարկների՝ այս տարի ռեփերը վաստակել է 620 միլիոն դոլար, եւ դարձել բոլոր ժամանակների ամենաշատ վարձատրվող երաժիշտը։
Նման եկամուտ ռեփերը ստացել է Beats ընկերության վաճառքից, որի հիմնադիրներից մեկը հենց նա է։ Ի դեպ, այն գնել է Apple կորպորացիան։

Երկրորդ տեղում այս տարի հայտնվել է Grammy-ի անվանակարգերի ռեկորդակիր Բեյոնսեն, ով վաստակել է 115 միլիոն դոլար։
Երրորդ տեղն այս տարի զբաղեցրել է The Eagles խումբը (100 միլիոն դոլար), չորրորդը՝ Bon Jovi-ն (82 մլն.), իսկ լավագույն հնգյակը եզրափակել է Բրյուս Սփրինգսթինը՝ (81մլն. դոլար)։

Լավագույն տասնյակում հայտնվել են նաեւ Ջասթին Բիբերը՝ 80 մլն., One Direction խումբը՝ 75 մլն., Փոլ ՄաքՔարթին՝ 71 մլն., Քելվին Հարիսը՝ 66 մլն. եւ Թոբի Կիթը՝ 65 մլն. դոլար։