Գեղեցկուհի Նիկոլ Շերզինգերը՝ Լոնդոնում կայացած հանդիսավոր երեկոյի ժամանակ

12:04   12 դեկտեմբերի, 2014

Նիկոլ Շերզինգերը Էնդրյու Լլոյդ Վեբերի «Կատուներ» մյուզիքլի նոր տարբերակի ցուցադրությանը ներկայացել է նրբաճաշակ զգեստով։


Մյուզիքլում նա խաղում է Գրիզաբելլա կատվի դերը։

Մյուզիքլի նոր տարբերակի բեմադրման աշխատանքները կատարել են խորեոգրաֆ Ջիլիան Լին եւ ռեժիսոր Տրեւոր Նանը։

Նիկոլ եւ Էնդրյու Լլոյդ Վեբերի 

Նշենք, որ մյուզիքլն առաջին անգամ ցուցադրվել է 1981թ-ին Լոնդոնում։

Արդեն քսան տարի է «Կատուներ» մյուզիքլը մեծ հաջողություններ ունի եւ Մեծ Բրիտանիայում, եւ ԱՄՆ-ում։ Իսկ մյուզիքլում հնչող Memory երգը բազմիցս օգտագործվել է տարբեր ֆիլմերում, ներկայացումներում , ինչպես նաեւ ընդգրկված է շատ երգիչների երգացանկում։

Գրիզաբելլան մյուզիքլի գլխավոր կերպարներից մեկն է. գլամուրային կատու, որին վտարել են կատուների «հասարակությունից»։  

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Rex, Dave Benett, Getty



© NEWS.am STYLE