Բուքինհեմյան պալատում նորաձեւության ցուցադրություն կլինի

13:04   18 դեկտեմբերի, 2012

Բացառիկ ցուցադրությունը տեղի կունենա 2013 թվականի ամռանը Բուքինհեմյան պալատի այգիներում, որտեղ Եղիսաբեթ II թագուհու թագադրման 60-ամյա հոբելյանը նշող Coronation Festival –ի շրջանակում կկառուցվի բեմահարթակ։

сайте торжества պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լայն հասարակությանը մատչելի բեմահարթակին տեղի կունենա թագավորական արտոնագիր ոնեցող ընկերությունների արտադրանքի ցուցադրությունը, որոնք հինգ ու ավելի տարիների ընթացքում իրենց ապրանքն են մատակարարում թագուհուն, Էդինբուրգի հերցոգ արքայազն Ֆիլիպին՝ Նորին մեծության ամուսնուն եւ նրանց որդի՝ Ուելսի արքայազն Չարլզին։

Ցուցադրությունը տեղի կունենա հունիսին եւ շատ բազմազան կլինի. դրանում ներկայացված կլինեն Gieves & Hawkesи Dege & Skinner հագուստ կարող ընկերությունների, Hunter ռետինե երկարաճիտ կոշիկներ եւ այլ իրեր, որոնք օգտագործում ու սիրում են թագավորական ընտանիքի անդամները։



© NEWS.am STYLE