323 ֆիլմ հավակնում է ընդգրկվել «Օսկարի» ցուցակում

11:14   14 դեկտեմբերի, 2014

323 ֆիլմ հավակնում է ընդգրկվել «Օսկարի» ցուցակում. ի դեպ, այս թիվը 34-ով ավելի է, քան անցյալ տարի էր:

Սակայն ամերիկյան կինոակադեմիան այս 323 ֆիլմերից ընտրելու է միայն հինգին, որոնք պայքարելու են  «Տարվա լավագույն ֆիլմ» անվակարգում հաղթող ճանաչվելու համար, հայտնել է Deadline:

Նշենք, որ «Օսկարի» կարող են արժանանալ այն ֆիլմերը, որոնք ունեն 40 րոպեից ավելի երկար տեւողություն եւ մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը 7 օր շարունակ ցուցադրվել են Լոս Անջելեսի կինոթատրոններում: Ցուցադրությունների ֆորմատը էական չէ:

Հիշեցնենք, որ այս տարի «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2015 հունվարի 15-ին, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի փետրվարի 22-ին Հոլիվուդի Dolby Theatre-ում: 



© NEWS.am STYLE