United Colors of Benetton – ի ամանորյա հավաքածուն (ֆոտո)

14:33   18 դեկտեմբերի, 2012

Հանրահայտ United Colors of Benetton բրենդն առաջարկել է 2013 թվականը դիմավորելու բազմաթիվ նրբագեղ ու տաք տարբերակներ՝ թողարկելով կապսուլային հավաքածուն։
Դրանում տեղ են գտել թեւքերով ու անթեւ, յուրատեսակ բարձր վզով, մինչեւ ծունկ հասնող ու ավելի ներքեւ իջնող վառ տրիկոտաժե զգեստները։ Դրանցից յուրաքանչյուրին տոնական տեսք է հաղորդում ձեւի ու կտորի խաղը։ Բոլոր մոդելները տրիկոտաժից են, որն օգնում է թաքցնել կազմվածքի թերություններն ու ընդգծել առավելությունները։

Զգեստները դասական սեւ ու ձյունասպիտակ գույների են։ Նրանց, ովքեր ամանորյա երեկոն ծրագրում դրսում նշել, հավաքածուն առաջարկում է խորը լանջաբացվածքով անհամաչափ սեւ ու կարմիր զգեստներ։



© NEWS.am STYLE