«Միսս Աշխարհ-2014»-ը՝ լուսանկարներում

11:03   15 դեկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Միսս աշխարհ-2014» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Ռոլեն Սթրոսը:

Մրցույթի, որի ընթացքում որոշվել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը, եզրափակիչ փուլն անցկացվել է դեկտեմբերի 14-ին Լոնդոնում։

«Աֆրիկա, իմ հաղթանակը քեզ համար է։ Սա մի յուրահատուկ փորձ ու մեծ պատասխանատվություն էր ինձ համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին ու եղբորս. ես ձեզ շատ եմ սիրում եւ երախտապարտ եմ վստահության համար»,-ասել է Ռոլենը մրցանակը ստանալուց հետո։

Նա նաեւ նշեց, որ մրցույթից հետո առաջին բանը, որ պատրաստվում է անել, ծնողներին գրկելն է, քանի որ արդեն երեք շաբաթ է չի տեսել նրանց։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան ներկայացնող Էդինա Կուլսաֆը, իսկ երրորդը՝ ամերիկուհի Էլիզաբեթ Սաֆրիթը։

 

Աղջիկները լավագույնի տիտղոսին արժանանալու համար ժյուրիի անդամներին ներկայացրել են իրենց տաղանդը, ազգային հագուստները, մասնակցել սպորտային միջոցառումների, պոդիումի վրա ցուցադրել երեկոյան զգեստներ, ինչպես նաեւ պատմել են իրենց բարեգործական պլանների մասին։

Նշենք, որ «Միսս աշխարհ» մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1951թ-ին Մեծ Բրիտանիայում, եւ այն համարվում է աշխարհում ամենամեծ ու շքեղ մրցույթներից մեկը։ Բացի թանկարժեք թագից, հաղթողը մեկ տարի Լոնդոնում ապրելու իրավունք է ստանում։ Բայց նա նաեւ պետք է բարեգործական ակցիաներ ու միջոցառումներ իրականացնի  եւ Miss World Organisation-ի անունից մեկնի տարբեր շրջագայությունների։

 

 

 

Աղբյուր՝ Hollywood Life, Daily Mail, EOnline



© NEWS.am STYLE