Համացանցում հայտնվել է Կիմ Չեն Ինի մահվան տեսարանը՝ «Հարցազրույց» ֆիլմից

17:11   16 դեկտեմբերի, 2014

ԱՄՆ-ում հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստացել։ Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ հաքերները հարձակվել են  Sony Pictures studio-ի սերվերի վրա եւ գողացել Անջելինա Ջոլիի եւ Քամերոն Դիասի անձնական տվյալները Սիլվեսթեր Սթալոնեի, սոց. ապահովագրության համարները։ Այս ամենից բացի, հաքերների հրապարակած տեղեկատվության մեջ վիրավորական խոսքեր կայինԱնջելինա Ջոլիի մասին։

Պարզվել է, որ այս ընկերության սերվերը ջարդել են հյուսիսկորեական հաքերները, ովքեր պահանջում են ետ կանչել ու չցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին։ Եվ արդյունքում հաքերները հաղթեցին, քանի որ ֆիլմը չի ցուցադրվի Ասիայում։

Այժմ հայտնի է դարձել, որ այս ֆիլմի մի տեսարանը, որի համար այդքան մեծ եռանդով պայքարում էին հաքերները, հրապարակվել է Gawker բլոգում։

27 վայրկյան տեւողությամբ այս հոլովակում Կիմ Չեն Ինը ինքնաթիռով մեկնում է, երբ  հանկարծ ինքնաթիռին բախվում է մի հրթիռ եւ ինքնաթիռը պայթում է։  Տեսարանում ցուցադրվում է, թե ինչպես է ինքնաթիռն այրվում, եւ հերոսի գլուխը կտոր-կտոր լինում։ Տեսարանը ցուցադրվում է Քեթի Փերիի «Fireworks» երգի ներքո։

Ինչպես նշված է Gawker-ում՝ հաքերները այս հոլովակը գտել են Sony Pictures-ի սերվերի վրա հարձակման ժամանակ։ Բացի այդ, բլոգում նշված է, որ այս տեսարանը սկզբում ավելի արյունալի պետք է լիներ, սակայն հետո հեղինակները փոխել են իրենց որոշումը։



© NEWS.am STYLE